Հայաստանը զբոսաշրջիկի համար գրավիչ կարող է դառնալ գինեբուժության շնորհիվ
Տեղական գինեգործական բոլոր ընկերությունները ներկայացնող Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ներկայացրել է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հետաքրքող նոր քարտեզ: Այս մասին այսօր «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց հիմնադրամի ծրագրերի կառավարման գծով փոխտնօրեն Վահե Ջիլավյանը:
«Քարտեզոււմ ներառել ենք բոլոր գինեգործական ընկերություններն՝ իրենց հասցեներով, նշելով, թե որոնք ունեն գինու տուրեր, համտեսեր, ինչը և կարող է հետաքրքել 6200 տարվա գինեգործության պատմություն ունեցող երկիր այցելող զբոսաշրջիկին»,-ասաց նա:
Վահե Ջիլավյանը տեղեկացրեց, որ մեր երկիրը զբոսաշրջիկի համար գրավիչ են ցանկանում դարձնել նաև էնոթերապիայի՝ գինեբուժության գաղափարի շնորհիվ. «Գինեբուժությունը տարածված է զարգացած բոլոր երկրներում, որոնք խաղողագործությամբ և գինեգործությամբ են զբաղվում: Այն լուծում է նաև խմելու ոչ ենթակա գինու սպառման հարցը, այսինքն այն գինիները, որոնք որ չեն սպառվել և այլև ենթական չեն սպառման, դրանք կարող են օգտագործվել գինեբուժության մեջ»:
Նրա խոսքով՝ էնոթերապիան ուղղված կարող է լինել ինչպես զբոսաշրջության, այնպես էլ առողջապահության ոլորտին. «2017 թվականին առողջապահության նախարարության հետ կուսումնասիրենք և կներկայացնենք գինեբուժության հետ կապված ծրագիր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում