Առայժմ մենք նման դիմում չենք ստացել. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի ՀՀԿ-ին անդամակցելու մասին
«Եթե նոր կառավարության անդամները ցանկանան ՀՀԿ անդամ դառնան, ապա այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի: Առայժմ մենք նման դիմումներ չենք ստացել»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և ոչ ՀՀԿ-ական նախարարների՝ կուսակցության անդամ դառնալու մասին որոշում կայացվի:
Ինչ վերաբերում է վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցությանը, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Եթե պարոն վարչապետը կդիմի, որպեսզի դառնա ՀՀԿ անդամ, այդ հարցը նույնպես կքննարկվի, առայժմ մենք նման դիմում չենք ստացել»:
Նա նաև նշեց, որ երկրին պետք են ոչ միայն կադրային, այլ նաև ծրագրային ու մոտեցումային փոփոխություններ, դա ամրագրված է նաև Սահմանադրությամբ: «Մենք շարժվում ենք մեր որդեգրած քաղաքականությանը համահունչ: Այո, նաև ընտրությունների նախաշեմին մենք պետք է նոր դեմքով ու նոր կեցվածքով հանդես գանք, քանի որ մենք չենք ժխտել, որի երկրում կան դժգոհություններ ու խնդիրներ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան