Եթե քաղաքականություն պետք է թույլտվությամբ գան, ավելի լավ է` չգան. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ճեպազրույցի ժամին անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին՝ նշեց, որ քաղաքականություն վերադառնալը Գագիկ Ծառուկյանի որոշելու հարցն է, երբ որ կլինի այդ որոշումը, կխոսեն:
Հարցին, թե Ծառուկյանի վերադարձի կարիքը կա՞, պատգամավորն ասաց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքականություն, կարիք կա, թե ոչ՝ որոշում է ժողովուրդը»:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ակաների հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. »Որևէ հանդիպում, որևէ քննարկում ոչ Սերժ Սարսգյանի, ոչ էլ ՀՀԿ-ի հետ չի եղել: Մենք որևէ մեկի հետ հանդիպումներից ու քննարկումներից չենք հրաժարվում, նման հանդիպման մասին խոսելը վաղ է, քանի որ առաջարկ չի եղել»:
Նա նաև հավելեց. «Եթե քաղաքականություն պետք է թույլտվությամբ գան, ավելի լավ է` չգան: Քաղաքականություն եկողները կամ ակտիվ դերակատարում ունեցողներն իրենք են որոշում` իրենց քաղաքական ուժի հետ գա՞լ, թե՞ ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Էնֆիաջյան. Գագիկ Ծառուկյանի անձն անփոխարինելի է
- Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության նախադեպը շատ վատն է. Լևոն Զուրաբյան
- Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել. Արմեն Ռուստամյանը՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին
- Ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ իր կարիքը կա. Զարուհի Փոստանջյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին