Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
Քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2016 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու և կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Դատավորը պահանջել և գետնանցումում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար. Մանրամասներ
- Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է դատավոր Բարսեղյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում