Daily Mail. Մխիթարյանն ամռանը պայմանավորվել էր «Արսենալի» և ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ պետք է հայտնվեր «Արսենալում» և ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Աղբյուրը փաստում է, որ ֆուտբոլիստն արդեն փոխհամաձայնության էր եկել «Արսենալի» հետ, սակայն մանկունյանցիները Դորտմունդի «Բորուսիային» առաջարկել են 7,8 մլն եվրո ավելին:
Բացի այդ, Մխիթարյանին հավաստիացրել են, որ «կարմիր սատանաների» կազմում ինքն ավելի շատ խաղային ժամանակ կունենա, սակայն մինչ այժմ միայն մեկ անգամ է հայ ֆուտբոլիստը հայտնվել թիմի մեկնարկային կազմում՝ ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայի խաղերում խաղադաշտում անցկացնելով 104 րոպե:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում