Ջեկոն գոլեր էր խփում, երբ գողերը թալանում էին իր տունը
Չարագործները վստահ էին, որ «Ռոմայի» ֆուտբոլիստ Էդեն Ջեկոն տանը չէ, քանի որ վերջինս դուբլ էր ձևակերպում այն պահին, երբ գողերը թալանում էին իր տունը: Այս մասին տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Ջեկոն տանը չէր, սակայն տանն էին նրա կինը՝ Ամրա Սիլայջիչն ու 2 աղջիկները՝ 9 ամսեկան Ունան ու 12 ամյա Սոֆիան: Լսելով աղմուկի ձայներ՝ Ամրան ոստիկանություն է զանգել, սակայն չարագործները հասցրել են փախչել, բայց կարողացել են իրենց հետ տանել ընդամենը մի քանի դիզայներական պայուսակներ՝ 500 եվրո արժողությամբ:
Հավելենք, որ Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղում «Ռոման» կարողացել է հաղթել 3:1 հաշվով: Իր անվան դիմաց 2 գոլ է գրանցել Ջեկոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում