«Լուսաշող հրեշտակ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» ֆիլմը
Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» միջազգային բարեգործական 13-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 64 ֆիլմ Հայաստանից, Ռուասատանից, Իրանից, Մալազիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից և Բելգիայից: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին: Ընդհանուր առմամբ փառատոնը ստացել էր 321 ֆիլմի՝ խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավարեգրական և անիմացիոն, հայտեր:
Մրցութային ծրագրում ներառված է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» խաղարկային ֆիլմը: Այն պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Դ.Սաֆարյանն ասել էր, որ ֆիլմի հիմնական իմաստն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, մարդուն շատ դժվար է իր մարդկային դեմքը պահպանել: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնում այս ֆիլմն արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակման»:
«Լուսաշող հրեշտակ» փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է նաև իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղը «Անմահը» ֆիլմը: Այն «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում արժանաել էր «Արծաթե ծիրանի»:
Մասնակիցների ֆիլմերը գնահատելու է ժյուրին: Ամեն անվանակարգում երեք մրցութային տեղ է: Հաղթոներին հայտնելու են նոյեմբերի 6-ին:
Փառատոնի շրջանակներում, բացի մրցութային ծրագրից, լինելու է նաև հետահայաց ցուցադրություններ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին