Անթոնի Լեյք. Սիրիայում հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի է ենթարկվել հինգ դպրոց
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում դպրոցների վրա բազմակի գրոհների վերաբերյալ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է.
«Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաներ և ուսուցիչներ, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք:
Այսօր հյուսիսային Հալեպում Դումայի (Douma) դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը:
Հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի են ենթարկվել հինգ դպրոց:
Դպրոցների վրա գրոհելը… երեխաներ սպանելը… պարզապես անմարդկային է:
Եթե ոճրագործները չեն կարողանում իրենց մեջ մարդկայինի տարրեր գտնել, ապա նրանք պետք է ականջալուր լինեն աշխարհի դատին»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պաշտպանում է յորաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունն իր գործունեության ցանկացած ոլորտում: Իր գործընկերների հետ միասին, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում այս հանձնառությունը գործնական քայլերի վերածելու ուղղությամբ՝ կենտրոնանալով ամենախոցելի և մերժված երեխաների վրա՝ ամենուրուք, հանուն բոլոր երեխաների շահերի:
Հարակից հրապարակումներ`
- UNICEF-ը հայտնել է Սիրիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով 22 երեխայի մահվան մասին
- Դամասկոսում կրակել են հիվանդանոցի, դպրոցի ու էլեկտրակայանի վրա
- Հալեպում դպրոցը դարձել է հրթիռակոծության թիրախ, զոհվել են երեխաներ. Արևելք
- Սիրիայում դպրոցականներ են զոհվել
- Հալեպում դպրոցներ են հրթիռակոծվել. կան զոհեր