Global Gender Gap. Հայաստանը բարելավել է դիրքը
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույցը (Global Gender Gap Report 2016 ):
Զեկույցում ներկայացված արդյունքների համաձայն, 144 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 102–րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ այն երեք հորիզոնականով բարելավել է դիրքերը:
Զեկույցում ներկայացված Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը փորձում է քայլեր ձեռնարկել բարելավելու գենդերային ճեղքվածքի ցուցանիշը չորս կարևոր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, տնտեսություն և քաղաքականություն:
Gender Gap Index-ը ներկայացնում է, թե ինչպես է օգտագործվում կանանց ներուժը տվյալ երկրի զարգացման գործում, ցույց է տալիս գենդերային հավասարության և երկրի մրցունակության միջև կապը:
Այսպիսով, Հայաստանի կրթության ոլորտում կանայք ավելի շատ են ներկայացված, ինչը Հայաստանի համար ապահովում է 27-րդ հորիզոնականը: Տնտեսության ոլորտում գենդերային հավասարության ցուցանիշով 65-ում է, առողջապահության ոլորտում՝ 143-րդ, քաղաքականության ոլորտում՝ 125:
Ցուցակի առաջին տասնյակում են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ռուանդան, Իռլանդիան, Ֆիլիպինները, Սլովենիան, Նոր Զելանդիան, Նիկարագուան: