«Ճանապարհները գտնվում են շատ ահավոր վիճակում, տուրիստներին բերում ենք և ամաչում»
«Մշակութային առումով Երևանը պետք է բեռնաթափել, սրանից էլ ելնելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է 2017 թվականին ﬕջազգային երկու փառատոն անցկացնել Գյումրիում», -«Welcome To Armenia 2016» հայաստանյան տուրիզﬕ համաժողովին իր ելույթի խոսքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արﬔն Աﬕրյանը:
Նա հայտնեց, որ Գյումրիում կանցկացվեն խմբերգային երաժշտության և դուդուկի ﬕջազգային փառատոննեը:
«Խնդրում եմ տուրիստական կազմակերպություններին գալ և ներկայանալ առաջարկներով, թե ինչ կարելի է անել, որ զբոսաշրջության առումով հանրապետության շրջանները զարգացնենք: Հրավիրում եմ բոլորին՝ գործանական առաջարկներով քննարկելու այս հարցը»,- դիմեց մշակույթի նախարարը:
Անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների ոլորտին ու դրանց վերանորոգմանը, Ամիրյանն ասաց, որ նախատեսում են տարեկան 3-4 հուշարձան վերանորոգել. «Նախատեսվում է նաև Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մասին պատմող գիրք- ալբոմ ստեղծել: Այնտեղ ներառված կլինեն գեղեցիկ լուսանկարներ, որոնք կլինեն և տպագիր, և էլեկտրոնային տեսքով: Կներռավեն նաև դրանց մասին պատմող հետաքրքիր լեգենդներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկին:
Նախարարը համաժողովին մասնակցող տուրօպերատորների ներկայացուցիչներին ասաց, որ իրենք պատրաստ են լսել և քննարկել մշակութային զբոսաշրջությանը վերաբերող ցանկացած առաջարկ:
Տուրընկերությունների ներկայացուցիչներից մեկը դիմելով Արմեն Ամիրյանին, ասաց, որ նախորդ մշակույթի նախարարի առաջ բազմիցս բարձրացրել էին հուշարձաններ տանող ճանապարհների հարցը, որն այդպես էլ չի լուծվել. «Ճանապարհները գտնվում են շատ ահավոր վիճակում, տուրիստներին բերում ենք և ամաչում»:
Արմեն Ամիրյանը պատասխանեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ ծրագիր են սկսել, ըստ որի՝ մշակութային վայրեր տանող ենթակառուցվածքները բարեկարգելու են, իսկ այն վայրերը, որոնք ծրագրում ներառված չեն, նախարարությունը տարվա ընթացքում-4 պատմամշակութային հուշարձաններ նորոգելու հետ մեկտեղ կվերանորոգի նաև դրանց ենթակառուցվածքները:
Հիշեցնենք՝ լրագրողներին, ովքեր հարց էին ուղղել մշակույթի այժմյան նախարարին տպարանի շենքը պայթեցնել-վերացնելու մասին, ասել էր. «Այսօր էլ ի՞նչ է մնացել վերացնելու, որ պաշտպանենք: Ցավում եմ տպարանի շենքի համար, քանի որ ես մեծացել եմ այդ փողոցի վրա, բայց ինչ կարող ենք անել, դա սեփականատիրոջ որոշումն էր»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը զբոսաշրջիկի համար գրավիչ կարող է դառնալ գինեբուժության շնորհիվ
- Եկեղեցական հուշարձանների հետ կապված ներկայացվող ինֆորմացիան երբեմն ընդունելի չէ և անգամ վտանգավոր է. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին