«Բարսելոնը» դիմել է դատարան՝ ընդդեմ ԻՖՖ-ի և Լա լիգայի նախագահի
«Բարսելոնի» ղեկավարությունը կոշտ է արձագանքել իսպանացի ֆուտբոլային չինովնիկների՝ Լուիս Էնրիկեի սաների հասցեին հնչեցրած քննադատություններին։
Հիշեցնենք, որ երբ «Վալենսիայի» հետ խաղում, որում կատալոնյան թիմը հաղթել է 3։2 հաշվով, «Բարսելոնի» ֆուտբոլիստները տոնել են հաղթական գոլը, «Վալենսիայի» երկրպագուներն սկսել են նրանց վրա շշեր նետել, որոնցից մեկը հասել է նպատակին։ Երկրպագուների նման ագրեսիվ պահվածքի համար «Վալենսիան» ընդամենը 1500 եվրոյով է տուգանվել։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման կոմիտեն և Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը միևնույն ժամանակ քննադատել են Լուիս Էնրիկեի սաներին՝ մեղադրելով նրանց «Վալենսիայի» ֆանատներին սադրելու մեջ։
Այս արտահայտությունները զարմացրել են կատալոնյան ակումբի ղեկավարներին, ովքեր արդեն դիմել են Մարզական արբիտրաժային դատարան՝ պահանջելով կարգապահական գործեր հարուցել ԻՖՖ-ի ու Տեբասի դեմ։
Ավելացնենք, որ այնուհետև «Բարսելոնը» հայտարարել է Լա լիգայի նախագահի ընտրություններում Տեբասին չաջակցելու իր որոշման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում