Հենց այնպես չէ, որ ՌԴ-ն ցանկանում է օգնել Թուրքիային, որպեսզի նա կառուցի իր ատոմակայանը. Փոստանջյան
«Ցանկացած ոլորտում մենք պետք է ունենանք այլընտրանքներ »,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խնբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա, պետք է գտնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ:
«Մենք ունենք բնապահապաան խնդիրներ, իհարկե, այս առումով Ատոմակայանը էներգիա ստանալու լավագույն տարբերակը չէ: Մենք պետք է գտնենք այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Մեր գիտական միտքը թույլ է տալիս արևային էներգիայի վերաբերյալ: Կա մեր գիտնականների կողմից մշակված ծրագիր»,- ասաց պատգամավորը:
Զ.Փոստանջյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանն էլ պետք է գնա այնպիսի ուղղությամբ, որ ստանա այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Միաժամանակ նա նշեց, որ Ատոմակայանը ռազմավարական մեծ նշանակություն ունի:
«Հենց այնպես չէ, որ այսօր Ռուսաստանը ցանկանում է օգնել Թուրքիային, որպեսզի նա կառուցի իր ատոմակայանը: Իհարկե, այստեղ դեմ պետք է լինենք ու սուվերեն քաղաքականությունը բանեցնենք, որպեսզի Ռուսաստանը, եթե իրապես մեր դաշնակիցն է, դա պետք է թույլ չտա: Բայց, միաժամանակ, այստեղ մենք լռում ենք»,- ասաց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան