Ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ իր կարիքը կա. Զարուհի Փոստանջյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ճեպազրույցների ժամին ներկայացնելով նախորդ երկու շաբաթների կարևոր իրադարձությունները՝ առանձնացրեց նոր կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումն ու ընդունումը, ինչպես նաև վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը «ընտրված» լրագրողների հետ:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ այս երկու իրադարաձությունները եկան վերահաստատելու, որ Հայաստանում ավտորիտար համակարգը չի փոխվում, շարունակում է մնալ, ուղղակի փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հասարակությունը՝ դեպի այդ ավտորիտար համակարգը և փորձ է արվում ինչ-որ չափով մեղմել տնտեսական ճգնաժամը:
Պատգամավորը նշեց, որ Կառավարության ծրագրում պետք է ներառված լիներ ԸՕ ազգայնականացումը, բացի այդ պետք է վերանայվի Ազգային անվտանգության հայացեկարգը, որն ընդունվել է դեռևս 2007 թվականին, ինչից հետո Հայաստանում և տարածաշրջանում մի շարք փոփոխություններ են եղել:
Անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին, Զարուհի Փոստանջյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանն անդամակցում է թիվ մեկ քաղաքական կառույցին` Ազգային ժողովին, հետևաբար` նա չի հեռացել քաղաքականությունից, ուղղակի նրան արգելել էին ղեկավարել ԲՀԿ կուսակցությունը: Հիմա այդ արգելքը վերացել է: Նրան ասել էին, որ դու չպիտի զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պիտի զբաղվես: Սա ավտորիտար ռեժիմին բնորոշ է: Միգուցե իր համակիրների համար իր կարիքը կա, ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ իր կարիքը կա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին