Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության նախադեպը շատ վատն է. Լևոն Զուրաբյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք մտահոգություն չունի, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հնարավոր վերադարձով ընդդիմադիրներից լուրջ ընտրազանգված կտանի, պատասխանեց. «Եթե մտահոգությունը դա է, մենք մեր ուժերի վրա վստահ ենք»:
Նրա խոսքերով՝ չի ցանկանում շահարկումներով զբաղվել դեռ չկայացած փաստերի վրա:
«Երբ կհասկանանք՝ ինչ քաղաքական ուժեր են մտել պայքարի մեջ, կձևավորվեն դաշինքներ, այդ ժամանակ դիմեք, կվերլուծեմ»,- ասաց նա:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ հերթական համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ են՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք իրենց հայտարարության մեջ նշել են՝ հնարավոր համարում են համագործակցությունը բոլոր ուժերի հետ:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության նախադեպը վատը չէ՞, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Շատ վատն է»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել. Արմեն Ռուստամյանը՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին
- Ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ իր կարիքը կա. Զարուհի Փոստանջյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին