Մեդիսոն Կիզ. «Թենիսը զարգանում է, և այլևս ոչ ոք 21 տարեկանում չի հաղթում «Մեծ սաղավարտում»
Ամերիկուհի Մեդիսոն Կիզը, ով չի կարողացել հաղթահարել Սինգապուրում ընթացող WTA-ի ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը, գնահատել է իր ելույթները։
«Ինձ թվում է, որ ես դեռ պետք է աշխատեմ, որպեսզի խաղերի ժամանակ չտրվեմ զգացմունքներին։ Սթրեսային իրավիճակներում խաղիս որակն ընկնում է։ Անհրաժեշտ է մտածել այդ մասին։
Այո, ես առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի մրցաշարի, և, ընդհանուր առմամբ, սա անհավանական փորձ է։ Շատ եմ աշխատել՝ Սինգապուրում հայտնվելու համար, իսկ հիմա հպարտ եմ, որ դա ինձ հաջողվել է։
Անհրաժեշտ է հասկանալ, որ ոչինչ միանգամից չի լինում։ Երբեմն ինքդ քեզ հանգստանալու հնարավորություն պետք է տաս։ Թենիսը զարգանում է, և այլևս ոչ ոք 21 տարեկանում չի հաղթում «Մեծ սաղավարտում»։ Անգելիկ Կերբերն աշխարհի թիվ 1 ռակետ է դարձել 28 տարեկանում, նախկինում նման բան չի եղել։ Այդ պատճառով ինձ համար ավելի հեշտ է։ Հասկանում եմ, որ դեռ ժամանակ ունեմ»,- Կիզի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում