Մոուրինյոն տուգանվել է մրցավարի հասցեին հնչեցրած արտահայտության համար
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է պատժել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին այն բանի համար, որ նա «Լիվերպուլի» հետ հանդիպումից առաջ ասել է, թե մանչեսթերյան տարածաշրջանի բնակիչ Էնտոնի Թեյլորի համար դժվար կլինի սպասարկել հանդիպումը։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Էնտոնի Թեյլորը նշանակվել էր «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մրցավար։ Այդ նշանակումը զարմացրել էր մերսիսայդցիների երկրպագուներից շատերին, քանզի Թեյլորն ապրում է մանչեսթերյան տարածաշրջանում։
Մոուրինյոն հրաժարվել է ինչ-որ բան ասել այդ մասին, քանզի նախկինում նրան պատժել են մրցավարների հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։
Ի դեպ, «The Special One»-ի ճնշման տակ նա, այնուամենայնիվ, ասել է. «Ես կարծում եմ, որ պրն Թեյլորը շատ լավ մրցավար է, սակայն ինչ-որ մեկը ցանկանում է ճնշում գործադրել նրա վրա։ Կարծում եմ՝ նրա համար շատ դժվար կլինի լավ սպասարկել հանդիպումը»։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային դուր չի եկել պորտուգալացու արտահայտությունը, որի պատճառով էլ Մոուրինյոն տուգանվել է «անհարգալից մեկնաբանության» համար, որոնք հակասում են ԱՖԱ-ի կանոններին։ Տուգանքի չափը չի հրապարակվել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում