
Հոլիվուդի փառքի ծառուղում Շառլ Ազնավուրն ունի իր աստղը
Հոլիվուդի Փառքի պուրակում տեղադրվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով աստղը: Աստղի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել Pantages թատրոնից ոչ հեռու: Այսօր այդ թատրոնում կայանալու է Ազնավուրի համերգը: Այս մասին գրում է Reuters-ը:
france24.com –ը գրում է , որ Ազնավուրի անվան աստղը գտնվում է ոչ թե Փառքի ծառուղու գլխավոր հատվածում, այլ՝ դրա հարևանությամբ գտնվող մայթին:Այն իրականացվել է Կալիֆորնիայի հայ համայնքի նախաձեռնությամբ:
Կալիֆորնիայից սենատոր Քեվին դե Լիոնը Ազնավուրին է հանձնել Լոս Անջելես քաղաքի խորհրդանշական բանալին՝ նշելով, որ շանսոնյեն «ներկայումս ապրող կատարողներից մեծագույնն է»:
«Շատ մեծ պատիվ է: Ես շատ ուրախ եմ այն ամենով, ինչ տեղի ունեցավ այսօր»,- ասել է Ազնավուրը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 15-28-ը համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայում: Նա եղել է Նյու Յորքում, Բոստոնում, Մոնրեալում, Քվեբեկում, այսօր ելույթ է ունենալու Լոս Անջելեսում:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի համերգները Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են
- Շառլ Ազնավուրը համերգներով է հանդես գալու Հյուսիսային Ամերիկայում