Ուկրաինացի ծանրորդուհին զրկվել է օլիմպիական մեդալից
Ուկրաինացի ծանրորդուհի Օլգա Կորոբկան զրկվել է Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալից դոպինգ-թեսթի վերստուգման արդյունքում։
Հիշեցնենք, որ Պեկինի 2008 թ. օլիմպիական խաղերում Կորոբկան արծաթե մեդալ է նվաճել մինչև 75 կգ քաշային կարգում։ Սակայն դոպինգ-թեսթի վերստուգման արդյունքում նրա օրգանիզմում արգելված խթանիչ՝ տուրինաբոլ է հայտնաբերվել։ Նրան արդեն պաշտոնապես զրկել են պարգևից։
Կորոբկայից բացի, նույն պատճառով մի շարք այլ մարզիկներ էլ են պատժվել։
Անաստասիա Նովիկովա- Բելառուս, ծանրամարտ, մինչև 53 կգ, բրոնզ
Եկատերինա Վոլկովա- Ռուսաստան, 3000 մ արգելավազք, բրոնզ
Ժոզեֆին Նկիրուկա Օնիա- Իսպանիա, 100 մ արգելավազք
Սարդար Հասանով- Ադրբեջան, ծանրամարտ
Թեյմուրազ Տիգիև- Ղազախստան, ազատ ոճի ըմբշամարտ, մինչև 96 կգ, արծաթ
Սոսլան Տիգիև- Ուզբեկստան, ազատ ոճի ըմբշամարտ, մինչև 96 կգ, արծաթ
Վիլֆրեդո Մարտինես- Կուբա, հեռացատկ
Անդրեյ Ռիբակով- Բելառուս, ծանրամարտ, մինչև 85 կգ, արծաթ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում