Թուրքական կայքն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել է Թուրքիայի հայ համայնքի օրակագում: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր «Odatv» լրատվական կայքը:
«Ի՞նչ է կատարվում հայ համայնքում» վերնագրով նյութում նշվում է, որ պատրիարքության հոգևոր խորհուրդը որոշել է անբուժելի հիվանդության պատճառով 8 տարի հիվանդանոցում գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնաթող անել: Այսպիսով՝ նոր պատրիարք ընտրելու համար կրկին դիմում կներցկայացվի Թուրքիայի պատկան մարմիններին:
Կայքը հայտնում է, որ պատրիարքի ընտրության հարցը նախկինում մի քանի անգամ օրակարգ է բերվել: Սակայն հնարավոր չի եղել նոր ընտրություններ անցակացնել կրոնական ավանդույթների պատճառով, համաձայն որոնց, քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել: Մեսրոպ պատրիարքի հիվանդության պատճառով պատրիարքարանը ղեկավարել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որից համայնքի մի հատվածը դժգոհ է:
Աղբյուրը նշում է, որ մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնին ուղղված Աթեշյանի նամակը:
Թուրքական կայքը հայտնում է, որ պատրիարքի ընտրություններ անցկացնելու ջատագովներից է հայկական «Ակօս» շաբաթաթերթը
Վերջինը հոգևոր խորհրդի որոշումից հետո Աթեշյանին ուղղված քննադատական «Լավ է ուշ, քան երբեք» հոդվածում գրում է, որ ընտրական գործընթացը որքան արագ և արդյունավետ իրականացվի, այնքան համայնքի օգտին կլինի:
Երեկ հայտնի դարձավ, որ Պոլսի Հայոց Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում է կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին:
2008 թվականից ի վեր պատրիարք Մութաֆյանը անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը ղեկավարում է պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ըստ եկեղեցական օրենքների՝ պատրիարքի 8 տարի փաստացի չպաշտոնավարման դեպքում խորհուրդը իրավունք ունի նոր պատրիարքի ընտրություն անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում