Մշակույթ 14:33 28/10/2016 Հայաստան

Բիլ Փլիմփթոնը տեղեկացել է, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը և խորհուրդ է տալիս հայերին այդ հատվածում զարգացնել զբոսաշրջությունը

«Այսօր Անիմացիայի միջազգային օրն է: Հայաստանում օրը նշվում է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի մեկնարկով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:

Նրա խոսքով՝ բավականին հագեցված ու հետաքրքիր ծրագիր ունեն: Գրանցվել է փառատոնի մասնակցության 2200-ից ավելի հայտ՝ 95 երկրից, փառատոնի ընթացքում ներկայացվելու է 450 ֆիլմ: Փառատոնի տնօրենի ներկայացմամբ, այս տարի «ՌեԱնիմանիա»-ի մրցութային ծրագիրը ընդգրկում է 5 մրցութային կարգեր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր, երաժշտական անիմացիոն տեսահոլովակներ:

«Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում կներկայացվեն  Կաննի փառատոնի մրցանակակիր, աշխարհահռչակ ռեժիսոր Միքայել Դուդոք դե Վիտի «Կարմիր կրիան», ֆրանսիացի վարպետ Ժան ֆրանսուա Լագիոնիի «Լուիզան ծովի ափին», Սիմոն Րուբիի «Ադամա», 2016 թվականի Անսի փառատոնի գլխավոր մրցանակակիր և «Օսկար»-ի հավակնորդ Կլոդ Բառայի «Իմ կյանքը՝ որպես դդմիկ», 2015 թվականի «Անսի» փառատոնի մրցանակակիր Քրիստիան Դեմարի ու Ֆրանկ Էկանսիի «Ապրիլն ու արտասովոր աշխարհը» և մի շարք այլ նոր ֆիլմեր: ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ կիրականացվի «Անկախ անիմացիա» ծրագիրը, որը ներառում է անկախության տարիներին արտադրած հայկական ֆիլմերը: Կներկայացվեն հայ անիմացիայի վարպետները. յուրաքանչյուր օր կնվիրվի մեկ վարպետի ժառանգությանը:

Փառատոնը բացվելու է Միքայել Դուդոք դե Վիտի «Կարմիր կրիան» ֆիլմով, որի մեծ մասը նկարահանվել է Ֆրանսիայում՝ բրիտանացի և ճապոնացի մասնագետների մասնակցությամբ:

Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ արդեն ութերորդ տարի իրենք մասնակցում են փառատոնին:

«Ամեն տարի մենք մեծ ակտիվությամբ և հաճույքով ենք մասնակցում փառատոնին: Պատահականություն չէ, քանի որ եվրոպական տարածաշրջանում արտադրվող անիմացիոն ֆիլմերի 40 տոկոսը բաժին է հասնում Ֆրանսիային»,- ասաց դեսպանը:

Նա համոզված է, որ հայ հանդիսատեսը փառատոնային օրերին կարող է իր համար բացահայտել շատ հետաքրքիր անիմացիոն ֆիլմեր:

Լեհանատանի դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ առաջին անգամ է դեսպանությունը մասնակցում  և մեծ հաճույքով է սատարում անիմացիոն ֆիլմերի փառատոնին: Փառատոնի ընթացքում ներկայացվելու են նաև լեհական ֆիլմեր:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն ասաց, որ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Շեքսպիրյան ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Շեքսպիրը՝ կադրում» ֆիլմերի շարքը: Այս շարքը նկարահանվել է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նշանավորվող միջոցառումների շրջանակում: Յուրաքանչյուր ֆիլմ ներկայացնում է Շեքսպիրի ողբերգությունից մեկ արար:

Փառատոնի շրջանակում Հայաստանում են տարբեր երկրներից հայտնի անիմատորներ: 
Ասուլիսին ներկա Ֆրանսիացի անիմատոր Ժան Պոլ Կոմենը նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում ու մասնակցել փառատոնի ժյուրիի աշխատանքներին:

«Իմ այստեղ գտնվելը հնարավորություն կտա լավագույնս ծանոթանալ հայկական անիմացիայի աշխարհին»,- ասաց նա՝  հույս հայտնելով, որ մի օր կստեղծվի նաև հայ-ֆրանսիական համատեղ անիմացիոն ֆիլմ:

Ֆրանսիացի անիմատորն ընդգծեց, որ փառատոնի ութ տարվա կենսագրությունն ու  գործունեությունը լավագույնս վկայում է փառատոնի կենսունակությունը:

«ՌեԱնիմանիա» 2016-ի պատվավոր հյուրն է անկախ անիմատոր Բիլ Փլիմփթոնը, ով ԱՄՆ-ի ամենահայտնի, տաղանդավոր անիմատորներից մեկն է։ Կաննի փառատոնի մրցանակակիրն երկու անգամ առաջադրվել է Օսկարի, իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին The New York Times, Vogue, Vanity Fair և Rolling Stone հեղինակավոր ամսագրերում։ 80-ականներին ռեժիսոր-անիմատորը նկարում էր ծաղրանկարների շարք՝ MTV հեռուստաընկերության համար, այդ կերպ հաղորդելով երաժշտական ալիքին յուրահատուկ, սատիրիկ և մի փոքր սյուրռեալիստական երանգ։ 2000-ականներին անիմատորի շրջանն երաժշտական էր. 2005-ին Փլիմփթոնը ստեղծել է տեսահոլովակ Քանյե Ուեսթի և Ադամ Լեվայնի Heard 'Em Say երգի համար, իսկ 2008-ին՝ 80 րոպեանոց ֆիլմ («Հիմարներն ու հրեշտակները»), որտեղ օգտագործվել է Թոմ Վեիթսի և Մոբիի երաժշտությունը։ Լայն լսարանին Բիլ Փլիմփթոնը հայտնի է հաչող շան մասին պատմող կարճամետրաժների շարքով՝ Guard Dog, Guide Dog, Hot Dog և Horn Dog:

Նա նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում ու ներկայացնել իր ֆիլմերը, անցկացնել վարպետության դաս:  Անիմատորն ասաց, որ մինչ այժմ չի տեսել հայկական անիմացիոն ֆիլմ և լավ հնարավորթյուն է ծանոթանալու հայկական անիմացիային:

Հարցին, թե եթե մի օր Հայաստանի մասին ֆիլմ նկարահանեք՝ ի՞նչի մասին այն կլինի, ամերիկացի անիմատորն ասաց, որ նախքան Հայաստանը գալն ուսումնասիրել է պատմությունը, տեղեկացել, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը: Ըստ նրա, այդ հատվածում կարելի է զարգացնել զբոսաշրջությունը: Վրեժ Քասունին ասաց, որ այժմ անիմատորը նոր սյուժեի վրա է աշխատում և հնարավոր է Արարատ լեռից կադր օգտագործի ֆիլմում:

ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 3-ին: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}