«Ռոման» նույնպես ցանկանում է հրավիրել Դեպային
Իտալական «Ռոման» ցանկանում է վարձավճարով հրավիրել Մեմֆիս Դեպային։ Հռոմեական ակումբն այդ գործարքով կփորձի փակել իր առաջատարի՝ Մոհամմեդ Սալահի բացակայությունը։ «Ռոմայի» եզրային հարձակվողը պետք է մասնակցի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, ուստի մի քանի շաբաթ անհասանելի կլինի իտալական ակումբի համար։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հայտնի չէ՝ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանա՞ նման գործարք կատարել, քանզի Ժոզե Մոուրինյոն սկզբունքորեն հոլանդացի ֆուտբոլիստին չի տեսնում իր թիմի կազմում։ «Ռոմայից» բացի, Մեմֆիսի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Յուվենթուսն» ու «Միլանը» և գերմանական «Վոլֆսբուրգը»։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են գնել Մեմֆիսի տրանսֆերն ամբողջությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում