Զբոսաշրջային առումով անտեսված են Շիրակի մարզի Ղուկասյան և Ամասիա շրջանները. Հ. Ռոստոմյան
«Ծաղկաձորն այսօր ժամանցային առումով շատ թույլ է, զբոսաշրջիկներն առավոտյան սպորտով զբաղվելուց բացի այլևս ոչինչ չունեն անելու այնտեղ»,-«Welcome to Armenia» համաժողովի ընթացքում ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Քաղաքում լեռնադահուկային սպորտով զբաղվող երիտասարդության համար «կազինոներից» բացի չկան այլ հետաքրքիր ժամանցի վայրեր», - նշեց Ռոստոմյանը:
Նախարարը, համաժողովին ներկա Ծաղկաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գերասիմ Մկրտչյանին կոչ արեց քաղաքում զվարճանքի վայրեր հիմնել. «Օրինակ Աբու Դաբիում «Ֆորմուլա-1» մրցաշարը համարվում է գերշահութային սպորտաձև ոչ միայն սպորտի առումով, այլ նրանով, որ ընթացքում հրավիրում են հայտնի երգիչներ՝ համերգներով: Առաջարկում եմ, օրինակ, հրավիրել Սերժ Թանգյանին՝ Ծաղկաձորում համերգ տալու, որը կարող է գրավել 100-150 հազար մարդու»:
Նա անդրադարձավ նաև Սևանում ջրային մարզաձևերի զարգացման խնդիրներին. «Զբոսաշրջիկները գալիս են ոչ միայն Հայաստանը տեսնելու, այլև իրենց սիրելի մարզաձևերով զբաղվելու, իսկ Սևանը իր մաքուր ջրով կարող է գրավիչ լինել սերֆինգով, դայվինգով զբաղվող զբոսաշրջիկների համար»:
Հրաչյա Ռոստոմյանի խոսքով այսօր զբոսաշրջային առումով անտեսված են Շիրակի մարզի Ղուկասյան և Ամասիա շրջանները, որոնք ձմեռային մարզաձևերի համար ունեն շատ լավ բնակլիմայական պայմաններ:
Հարակից հրապարակումներ`
- «Ճանապարհները գտնվում են շատ ահավոր վիճակում, տուրիստներին բերում ենք և ամաչում»
- Հայաստանը զբոսաշրջիկի համար գրավիչ կարող է դառնալ գինեբուժության շնորհիվ
- Եկեղեցական հուշարձանների հետ կապված ներկայացվող ինֆորմացիան երբեմն ընդունելի չէ և անգամ վտանգավոր է. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին