Սիրիայում զոհված հայ զինծառայողի ընտանիքը Հայաստան է ժամանել
Այսօր Հայաստան են ժամանել 12 հալեպահայեր: «Արևելք»-ի հաղորդմամբ, նրանց թվում են Սիրիայի պատերազմի ժամանակ 2015-ի հունվարին Դեր Զորում զոհված հայ զինծառայողի ընտանիքի անդամները: Սիրիայում վերջին ամիսներին հատկապես լրաված իրավիճակը նրանց ստիպել է լքել իրենց ծննդավայրը, հասնել Բեյրութ, ապա՝ Երևան:
Երևան ժամանողներին դիմավորել են Սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի աշխատակիցները:
Նշվում է, որ սիրիահայերի Երևան հասնելու տոմսը ապահովել է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցին, Երևանում նրանց բնակության հարցերը կլուծի Հայ Ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպահայ. Մեր պատկերացրածը ներգաղթի մշակույթ ստեղծելն էր
- Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- 21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին