
«ՌեԱնիմանիա»-ն նպաստել է Հայաստանում անիմացիայի զարգացմանը. Վրեժ Քասունի
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնն ութ տարվա ընթացքում նպաստել է, որպեսզի Հայաստանում անիմացիան առաջ գնա ու զարգանա,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի տնօերն Վրեժ Քասունին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք փառատոնը նպաստել է Հայաստանում անիմացիայի զարgացմանը:
Նա նշեց, որ եթե փառատոնին առաջին տարին ընդամենը 4-5 ստուդիա էր մասնակցում, այսօր մասնակից ստուդիաների թիվը չորս անգամ ավելացել է:
«Ունենք մասնակից ստուդիաներ, որոնց չենք ճանաչում: Երիտասարդներն ավելի մեծ փորձ ունեն: Անիվն առաջ է գնում»,- ասաց Վ. Քասունին:
Նա նշեց, որ փառատոնի շրջանակում աշակերտներ են ուղարկել վերապատրաստվելու, ովքեր այսօր ունեն իրենց ստուդիաները:
Նշենք, որ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը մեկնարկելու է այսօր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին