Քրիշտիանու Ռոնալդու. «Իմ ու Լիոնել Մեսսիի միջև խորը հարգանք կա, բայց մենք ընկերներ չենք»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին հարցրել են այն ֆուտբոլիստների մասին, որոնց նա շատ է գնահատում ու որոնց խաղով հիանում է։
«Իմ ու Լիոնել Մեսսիի միջև խորը հարգանք կա, բայց ես չեմ կարող ասել, որ մենք լավ ընկերներ ենք։ ԶԼՄ-ներն ուզում են, որ մեր միջև դիմակայություն լինի, բայց դա այդպես չէ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Ռոնալդուից պարզել են նաև, թե ում դեմ է իր համար շատ ավելի դժվար եղել խաղալ։
«Երկար տարիների ընթացքում ես փոքր խնդիրներ եմ ունեցել Էշլի Քոուլի հետ։ Երբ նա կարիերայի բարձրակետին էր, կպչուն էր, արագաշարժ, ակտիվորեն էր գնդակի խլման նետվում։ Նա քեզ ոչ մի վայրկյան հանգստանալու հնարավորություն չէր տալիս։ Երբ նրա դեմ էի դուրս գալիս, հասկանում էի, որ խաղը հեշտ չի լինի»,- նշել է Քրիշտիանուն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում