Ֆեդերերի բրենդն ամենից շատ վաճառվողն է աշխարհում
«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհում ամենաթանկ մարզական անունները։
Այս մրցաշրջանում շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն իր անվան շնորհիվ վաստակել է 37 մլն դոլար։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետի ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 16-ակի հաղթողի հետ համագործակցում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են «Mercedes»-ը, «Nike»-ը, «Rolex»-ը, «Wilson»-ը, «Credit Suissem»-ը և «Moet & Chandom»-ը։
Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է աշխարհի լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Լեբրոն Ջեյմսը։ Ամերիկացին իր պայմանագրերի շնորհիվ վաստակել է 34 մլն դոլար։ Գոլֆիստ Ֆիլ Միկելսոնը հարստացել է 29 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում