Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Սիթիին» ֆավորիտ է համարում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը չեմպիոնական մրցավազքի ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»։ Ֆերգյուսոնը միևնույն ժամանակ հավատում է, որ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ «կարմիր սատանաներին» կհաջողվի պայքարել կոչման համար։
«Կարծում եմ՝ պոտենցիալ 5 թեկնածու կա՝ «Մանչեսթեր Սիթին»՝ որպես ֆավորիտ, «Տոտենհեմը», «Լիվերպուլը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը», եթե, իհարկե, մոտ ժամանակներս թիմը կարողանա կայունություն ձեռք բերել։
Գվարդիոլայի ու Մոուրինյոյի մրցակցությունն ու փորձն այս մրցաշարը դիտարժան են դարձնում։ Եվ չի կարելի մոռանալ «Արսենալին», որն ամուր թիմ է դարձել ու ավելի ագրեսիվ է։ Ինձ տպավորել է երիտասարդ Ալեքս Իվոբին։
Գվարդիոլայի ունակություններն անվիճելի են, Կոնտեն վերադարձնում է «Չելսիին», բայց Մոուրինյոն նույնպես կարող է մրցակցել Գվարդիոլայի հետ, քանզի տարբեր թիմերում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու երեք երկրի չեմպիոնի կոչում նվաճել։
Մաուրիսիո Պոչետինոն ֆանտաստիկ ներուժ ունի։ «Տոտենհեմում» երիտասարդության ու փորձի հիանալի համաձուլվածք կա։ Նրա լավագույն խաղացողները՝ Քեյնն ու Դայերը, վնասվածքներ ունեն, բայց, միևնույն է, լավ վիճակում են»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում