Հայ շախմատիստների մեդալ նվաճելու շանսերը նվազել են
Բաթումում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարում տեղի են ունեցել 8-րդ տուրի պարտիաները: Ցավոք, հայ շախմատիստների մեդալ նվաճելու շանսերը նվազել են: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կումար Նիկիլը, ովքեր 8 հնարավորից վաստակել են 7-ական միավոր: Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 5.5 միավոր:
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանն իր ակտիվում գրանցել է 5.5 միավոր:
Մինչև 8 տարեկանների պայքարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Թուրքմենստանը ներկայացնող Կուրբանդուդիև Շագելդին, ով 8 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Նիկոլայ Հովյանը վաստակել է 5.5 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանը իր ակտիվում գրանցել է 5.5 միավոր:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող Ֆաթիմա Խոդադադին, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր: Սեդա Բադալյանն իր ակտիվում ունի 4.5 միավոր:
Մինչև 8 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում է Աիշա Զակիրովան, ով 8 հնարավորից վաստակել է 8 միավոր: Սյուզաննա Առաքելյանն ու Էմմա Մխիթարյանը վաստակել են 3.5-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում