«Արարատը» հրաժեշտ տվեց 3 ֆուտբոլիստների
«Արարատ» ֆուտբոլային թիմը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ: Այլևս թիմում հանդես չեն գա կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինան և ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կոնեն 39 հանդիպում է անցկացրել «Արարատի» կազմում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում` դառնալով մեկ գոլի հեղինակ: Կաինան 2 գոլի հեղինակ է դարձել «Արարատի» կազմում անցկացրած 40 խաղում, իսկ Նվաբուեզեն առաջնության 17 խաղում 3 գոլ է հեղինակել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում