Խաչանովին չհաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ
Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ընթացող թենիսի ATP շարքի «Erste Bank Open» մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել խորվաթ Իվո Կարլովիչի արգելքը՝ պարտություն կրելով ՝ 7:6, 6:7, 3:6 հաշվով:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբնամասում Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսն էր նվաճել՝ հաղթելով Չենդու քաղաքում անցկացված մրցաշարում և զգալիորեն բարելավելով դիրքերն ATP-ի վարկանշային աղյուսակում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում