Հենրիխ Մխիթարյան. «Ինձ ոչ ոք խաղալու երաշխիքներ չի տվել»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկացնում է «The Guardian»-ը:
«Կարևոր չէ, որ ինձ գնել են 40 մլն ֆունտով, ինձ ոչ ոք խաղալու երաշխիքներ չի տվել: Պարզապես մարզվում եմ, ինչպես հարկն է, որպեսզի հիմնական կազմում տեղ ունենամ:
Չեմ կարծում, որ կխաղամ յուրաքանչյուր դիմակայությունում: Ամեն ինչ կախված է տակտիկական իրավիճակից և մրցակցից, բայց ամեն ինչ կանեմ՝ թիմին օգնելու համար»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերջին անգամ մանկունյանցիների կազմում խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին՝ մանչեսթերյան դերբիում խաղալով ընդամենը մեկ խաղակես:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում