Մոուրինյոն բացատրել է, թե ինչու առայժմ չի վստահում Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա, երբ լիարժեք պատրաստ կլինի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Յուրահատուկը խոսել է ոչ թե ֆիզիկական վատ մարզավիճակի կամ վնասվածքից նոր ապաքինվելու մասին, այլ շեշտել է հոգեբանական գործոնը, մասնավորապես՝ ադապտացման գործընթացը:
«Մխիթարյանն առողջ է և, ինչպես արդեն ասել եմ, մարզվում է առանց սահմանափակումների: Որոշ ֆուտբոլիստներ արագ են հարմարվում նոր պայմաններին, իսկ մյուսների մոտ այնքան էլ հեշտ չի ստացվում: Հենրիխը պատկանում է 2-րդ խմբին: Նրան ժամանակ է հարկավոր, որպեսզի կրկին դառնա այն փայլուն ֆուտբոլիստը, ում մենք գիտենք:
Չեմ սիրում խոսել մյուս ակումբների ֆուտբոլիստների մասին: Առավել ևս՝ համեմատականներ անցկացնել, սակայն կհիշեմ Վիլիանին, ով «Չելսիում» ևս հարմարվելու խնդիր ուներ: Կամ, օրինակ, Դի Մարիան երբ եկավ «Ռեալ», ստիպված էր վերափոխվել: Նրա մոտ ստացվեց: Ուստի սպասում եմ, որ Մխիթարյանը վաղ թե ուշ կբռնկվի»,- ասել է Մոուրինյոն:
Հարակից հրապարակումներ`
- Daily Mail. Մխիթարյանն ամռանը պայմանավորվել էր «Արսենալի» և ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
- Հենրիխ Մխիթարյան. «Ինձ ոչ ոք խաղալու երաշխիքներ չի տվել»
- Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
- Մարտին Կեոն. «Մխիթարյանի հետ կապված իրավիճակը մեծ հանելուկ է»
- Երկրպագուները Մոուրինյոյից պահանջում են Մխիթարյանին խաղալու հնարավորություն ընձեռել
- Մխիթարյանը` «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում չհայտնված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում
- Մխիթարյանը կրկին հրավերք է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում