Աշխարհի պատանի չեմպիոնն առաջատարին զիջում է կես միավորով
Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հովիկ Հայրապետյանը. այս տուրում Ստեփանակերտը ներկայացնող շախմատիստը հաղթել է Դավիթ Քալաշյանին և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
4-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը և աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մանուել Պետրոսյանը: Լարված պայքարում ուժեղ է գտնվել 16-ամյա Մարտիրոսյանը. սա Մարտիրոսյանի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, այժմ նա առաջատար Հայրապետյանին զիջում է միայն կես միավորով:
4-րդ տուրում հաղթանակներ են տոնել նաև Լևոն Բաբուջյանն ու Արամ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում