Ղազախ ըմբիշը հրաժարվում է ՄՕԿ-ին վերադարձնել արծաթե մեդալը
Ազատ ոճի ըմբշամարտի 2008 թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Տագիևը հրաժարվում է ՄՕԿ-ին վերադարձնել իր նվաճած արծաթե մեդալը: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Հիշեցնենք, որ Տագիևի դոպինգ-թեսթի վերստուգումը տվել էր դրական արդյունք, և ՄՕԿ-ը պահանջել էր հետ վերադարձնել մեդալը:
«Երբ նորություններով լսեցի այդ մասին, մազերիցս նույնիսկ մեկը չդողաց: Ես ոչ մի կանոն չեմ խախտել, արդարանալու և ապացուցելու ոչինչ չունեմ: Սա իմ մեդալն է: Ես այն նվաճելու համար մեծ ուժեր ու առողջություն եմ վատնել: Ոչ ոքի թույլ չեմ տա այն ինձանից խլել:
Թե Պեկինի Օլիմպիադայից առաջ, թե ընթացքում բազմաթիվ դոպինգ ստուգումներ եմ անցել և մաքուր եմ եղել: Սա քաղաքական պատվեր է: Ինչո՞ւ չեն որակազրկվում եվրոպացի կամ ամերիկացի մարզիկները: Մտածեք ինքներդ»,- ասել է Տագիևը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում