Միջոցառմանը մասնակցեցին 70 ֆուտբոլիստուհիներ
Երևանի 196 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ «Live your goals» ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: Այն ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այս անգամ միջոցառմանը մասնակցեցին 70 ֆուտբոլիստուհիներ, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր: ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ, կոներ, օղակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում