ԱԽ-ն դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել
Հոկտեմբերի 28-ին երեկոյան կայացած նիստում Արդարադատության Խորհուրդը որոշել է բավարարել Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տալ կալանավորելու դատավոր Իշխան Բարսեղյանին։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Արդարադատության խորհրդից։
Արդարադատության խորհուրդը երկու որոշում է կայացրել.
1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
2. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և երևանյան գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Քրեական գործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ։
Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` (Դատավորի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը) հարուցվել է քրեական գործ: Եվ դրանից հետո միայն Գլխավոր դատախազությունը ԱԽ-ին միջնորդել էր այս գործով մեղադրյալ ներգրավել ու կալանավորել նրան։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
- Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Դատավորը պահանջել և գետնանցումում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար. Մանրամասներ
- Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է դատավոր Բարսեղյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում