Հալեպում ոտքերը կորցրած աղջկա մայրը դիմել է Օբամային
Գրոհայիների կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով ոտքերը կորցրած սիրիացի աղջնակի մայրը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ահաբեկիչներին չաջակցելու խնդրանքով: Սիդրա Զաաուրը, ով երկու ոտքը կորցրել էր Հալեպում, Ռուսաստանյան մանկական կլինիկական հիվանդանոցում բուժման և վերականգնողական կուրս անցնելուց հետո վերադարձել է հայրենիք:
Լուրը հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Ես ուրախ եմ, որ տուն վերադարձա: Ես կարող եմ նորից քայլել, խաղալ: Շատ եմ ուզում, որ գրոհայիները հեռանան: Մենք շատ լավ էինք ապրում առանց պատերազմի»,-ասել է 12-ամյա աղջիկը:
Սիդրան ծնողների ու քույրերի հետ կրակոցների տակ էր հայտնվել ապրիլի 16-ին: Ռումբերից մեկը պայթել էր աղջկա մոտ, նրա աչքի առաջ մահացել էր ավագ քույրն ու զարմիկը: Աղջիկը կորցրել էր ոտքերը, ստացել էր լուրջ վնասվածքներ ու հոգեբանական խոր տրավմա:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում զոհված հայ զինծառայողի ընտանիքը Հայաստան է ժամանել
- Անթոնի Լեյք. Սիրիայում հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի է ենթարկվել հինգ դպրոց
- UNICEF-ը հայտնել է Սիրիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով 22 երեխայի մահվան մասին
- ԵՄ-ն Հալեպում հումանիտար դադարի վերսկսման կոչ է արել
- Հալեպահայ. Մեր պատկերացրածը ներգաղթի մշակույթ ստեղծելն էր
- Ահաբեկիչները Հալեպում կրակել են մարդասիրական միջանցքի վրա
- Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան