Մշակույթ 17:28 29/10/2016 Հայաստան

«ՌեԱնիմանիա»-ի շրջանակում կայացավ Նաիրա Մուրադյանի «Տարոնի օրոր»-ի պրեմիերան

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի շրջանակում կայացավ անիմատոր-նկարիչ Նաիրա Մուրադյանի «Տարոնի օրոր»-ի պրեմիերան: Panorama.am-ի հետ զրույցում Ն. Մուրադյանն ասաց, որ այն ավելի շուտ երաժշտական հոլովակ է. «Հայրիկ Մուրադյանի աշակերտներից Հասմիկ Հարությունյանը օրորների շարք ունի: Նա ուզում էր, որ մեկն արվեր անիմացիա: Ես ընտրեցի «Տարոնի օրոր»-ը, ինքն էլ համաձայնվեց: Մի քիչ տխուր  օրոր է»:

4 րոպե տևողությամբ  ֆիլմում զուգահեռ երկու աշխարհներ են ներկաացված. «Հատակում,  հողի տակ ինչ-որ մեկն է ապրում, վերևում ինչ-որ բաներ են կատարվում:  Գաղափարն է՝ օրորի տակ երեխայի տեսած երազը, սկզբից մոր դեմքը, հետո երևակայական կերպարներ, հրեշտակներ: Եթե երեխան ունակ է ընկալելու երաժշտությունը, հետաքրքիր կլինի իրեն»:

Նաիրա Մուրադյանն ասաց, որ հնարավոր է ևս մեկ օրոր արվի:

Այժմ  անիմատորն աշխատում է պոլսահայ պոետ  Զահրատի «Մարկոս և Մարկոս» գործի վրա, ֆիլմում հնչելու է Տիգրան Համասյանի երաժշտությունը: Մի մասն արդեն արված է, հույս ունի, որ մինչև տարեվերջ կավարտի:

Հարցին, թե արդյո՞ք «ՌեԱնիմանիա» փառատոնը նպաստում է անիմացիայի զարգացմանը Հայաստանում,  Ն. Մուրադյանը դրական պատասխան տվեց:

«Ոգևորություն է առաջացնում երիտասարդների շրջանում: Երբ երիտասարդներն իրենց հողի վրա  տեսնում են, նորմալ շփվում  այն ֆիլմերի հեղինակների հետ, որոնց մասին իրենք լսել էին, գիտեին, նպաստում է, որպեսզի իրենք հետ չկանգնեն այն գաղափարից, որ ուզում են անիմատոր դառնան: Շատերն են փորձում, քչերն են մնում: Դժվար մասնագիտություն է:  Պետք է նստել կարողանալ, ամբողջ օրը տեղից չվերկենալ, ուրիշ ձև չկա: Երիտասարդների մեջ քչերն են սիրում նստել ու աշխատել»,- ասաց անիմատորը:

Նա նաև նշեց, որ շատ լավ ժառանգություն կա. ««Հայֆիլմ» ստուդիայում կար «Մուլտցեխ»: Հավաքված էին մի քանի տղաներ՝  Ռոբերտ Սահակյանց,  Յուրա Մուրադյան, Վլադիմիր Մալյան, Ստեփան Գալստյան, Իգոր Պատրիկ: Ուրիշները գալիս, գնում էին, հիմքը այս 5-6 հոգին էին: Մի սենյակում էին նստում: Խոսում էին ամեն ինչից, բացի անիմացիայից, բայց հրաշալի ֆիլմեր էին անում: Նրանց երեխաները տեսնում էին ծնողների արած աշխատանքը, հիմա գրեթե բոլորի երեխաներն անիմացիայի հետ կապ ունեն: Վարակիչ էր, կյանքի ձև էր, ոչ թե աշխատանք»:

Խոսելով փառատոներին մասնակցելու մասին, նա ասաց, որ վերջին տարիներին չի ուղարկում ֆիլմերը: «Շատ եմ մասնակցել փառատոների՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, հիմա արդեն չեմ ուղարկում ֆիլմեր: Երբ ավարտում եմ մի ֆիլմը, սկսում եմ մյուսը, արդեն ժամանակ չի մնում:

Երիտասարդներն ակտիվ են, քանի որ իրենց հետաքրքրում է, թե ինչ արձագանք կգտնի: Ինձ արդեն հետաքրքիր չէ: Հայկական անիմացիան մրցունակ է դրսում:  Լավ ստուդիաներ ունենք՝ փոքրիկ, մոբիլ: Անում են հեղինակային ֆիլմեր, միաժամանակ այլ աշխատանքներ՝ գումարի համար: Ազգի մեջ ստեղծագործելու ցանկությունը կա, իսկ դա ոչ բոլոր ազգերն ունեն»,- ասաց անիմատոր-նկարիչ Նաիրա Մուրադյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}