«ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
Վերջերս հիմնադրվել է եվրոպական անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության ասոցացիան, որի մեջ ընդգրկված է 40 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Յուրաքանչյուր երկիր իր դեսպանն ունի: Հայաստանի դեպսանն է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունուն,- նախօրեին «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի բացմանն ասաց «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար Ժան Պոլ Կոմենը:
Նախքան փառատոնի մեկնարկը կայացած ասուլիսում նա ասել էր, որ այդ կառույցի նպատակն է մրցանակներ հանձնել կինոարվեստի, կինոարտադրության ոլորտում լավագույն տեխնիկական մասնագիտացում ունեցող մասնագետներին:
Փառատոնի բացմանը հարգանքի տուրք է մատուցվել նկարչուհի, անիմատոր, «ՌեԱնիմանիա» թիմի անդամ Սևան Նագաշյանի հիշատակին՝ ցուցադրելով նրա լուսանկարներով տեսանյութ: Սևան Նագաշյանը մահացել է հոկտեմբերի 13-ին:
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը շարունակվելու է մինչև նոյեմբերի 3-ը: Փառատոնային օրերին ցուցադրվել է 450 ֆիլմ:
Հարակից հրապարակումներ`
- «ՌեԱնիմանիա»-ն նպաստել է Հայաստանում անիմացիայի զարգացմանը. Վրեժ Քասունի
- Բիլ Փլիմփթոնը տեղեկացել է, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը և խորհուրդ է տալիս հայերին այդ հատվածում զարգացնել զբոսաշրջությունը
- Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի. Վահան Արծրունի
- Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը
- «ՌեԱնիմանիայի» շրջանակներում 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան