Ռուբեն Հայրապետյան. «Թույլ չեմ տա հրավիրել Մովսիսյանին և Արզումանյանին»
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Վանաձորում տեղի ունեցած ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Հայրապետյանը խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին` նշելով, որ ընտրությունը կանգ է առել այս մասնագետի վրա, քանի որ վերջինս ունի PRO արտոնագիր ու մարզչական հարուստ փորձ:
«Պետրոսյանին առաջարկեցի 4 տարվա պայմանագիր, սակայն նա նախընտրեց կնքել 2 տարվա համաձայնագիր և ասաց, որ այն կվերանայենք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլից հետո»,- նշել է Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Ռոբերտ Արզումանյանին:
«Այն ֆուտբոլիստները, որոնք կխախտեն հավաքականի կարգը, կվնասեն թիմին, այլևս չեն հրավիրվի: Նրանք չեն հրավիրվի իմ անձնական ցանկությամբ: Բացի նրանցից, հավաքականի մարզիչը կհրավիրի բոլոր նրանց, ում տվյալ պահին կհամարի օգտակար: Հայաստանի հավաքական չեն հրավիրվի Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը: Ինչքան էլ մարզիչը ցանկանա հրավիրել, ես թույլ չեմ տա»,-ասել է Հայրապետյանը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու մասին, Հայրապետյանն ընգծել է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում: ՀՖՖ նախագահը նաև զրուցել է հայ ֆուտբոլիստի հետ, ով ևս չի հասկանում, թե ինչու չի խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան