Շախմատի տախտակի առաջ լրագրողներն են
Երևանում այսօր մեկնարկեց ԶԼՄ ներկայացուցիչների շախմատային առաջնությունը: Այն կանցկացվի 7 փուլով, արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր պարտիայի համար կհատկացվի 10-ական րոպե, յուրաքանչյուր քայլի համար 10-ական վայրկյան հավելումով:
Առաջնության կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ. առաջինը նախորդ տարվա հուլիսին էր:
«Կարող եմ ասել, որ այս ընթացքում հետաքրքրությունն առաջնության նկատմամաբ մեծացել է, անցած տարի մասնակցում էին լրատվամիջոցների 12 ներկայացուցիչներ, այս տարի հայտավորվել է 26 մասնակից »,-ասաց նա:
1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն գավաթներով ու գումարային մրցանակներով:
Մրցաշարի գլխավոր մրացավարն է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը:
Նախորդ տարի առաջնության հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենի» թերթի սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: