ԱՎԾ. Արագածոտնում, Արարատում և Լոռիում կանայք մարզերի ամուսնու կողմից ավելի շատ են բռնության ենթարկվում
Հայաստանում կանայք իրենց ամուսնու/զուգընկերոջ կողմից ավելի շատ ենթարկվում են ֆիզիկական բռնության, քան սեռական: Դրա մասին են վկայում Ժողովրդագրության և 2015-16 առողջության հարցերի հետազոտության արդյունքները, որը հրապարակեռլ է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հարցման մասնակից 15-49 տարեկան երբևէ ամուսնացած կանանց 8 տոկոսը երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության իրենց ամուսնու/զուգընկերոջ կողմից, իսկ 4 տոկոսը ենթարկվել է բռնության 60 հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում: Կանանց ընդամենը 1 տոկոսն է երբևէ ենթարկվել սեռական բռնության իրենց ամուսնու/զուգընկերոջ կողմից, մինչդեռ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում իրենց ամուսնու/զուգընկերոջ կողմից սեռական բռնության ենթարկվել են մեկ տոկոսից էլ պակաս կանայք:
Ըստ հետազոտության տվյալների՝ ամուսնալուծված, բաժանված և այրի կանայք ավելի շատ են ենթարկվել ֆիզիկական կամ սեռական բռնության երբևէ և վերջին 12 ամիսների ընթացքում, քան ներկայումս ամուսնացած կանայք:
Հիմնական կրթական մակարդակ ունեցող կանայք ավելի շատ են ենթարկվել ֆիզիկական բռնության, քան ավելի բարձր կրթական մակարդակ ունեցողները: Տվյալները ցույց են տալիս, որ հիմնական կրթական մակարդակ ունեցող կանանց 15 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական բռնության, այդ թվում 4 տոկոսը՝ վերջին 12 ամիսների ընթացքում, համեմատության համար նշվում է, որ բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում այս ցուցանիշները կազմել են 4 տոկոս և 2 տոկոս, համապատասխանաբար:
Բարեկեցության ամենաբարձր քվինտիլում գտնվող կանայք ամենաքիչն են ենթարկվել բռնության՝ չնայած տնային տնտեսության հարստության և բռնության ենթարկվելու միջև կապն այդքան էլ պարզորոշ չէ:
Արագածոտնի, Արարատի և Լոռու մարզերի կանանց շրջանում ամուսնու/զուգընկերոջ կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկվելու մակարդակն ավելի մեծ է, քան մյուս մարզերում: Արագածոտնում երբևէ ամուսնացած կանանց մեկ քառորդը (28 տոկոս) երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ համեմատած Սյունիքի և Տավուշի կանանց հետ, որտեղ այս ցուցանիշը կազմել է 0 տոկոս և 1 տոկոս, համապատասխանաբար:
Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16-ը (ՀԺԱՀ 2015- 16) իրականացվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից 2015 թ-ի դեկտեմբերի 8-ից մինչև 2016 թ-ի ապրիլի 5-ը:
Հարակից հրապարակումներ`
- Բռնություն՝ ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների նկատմամբ
- Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
- Ընտանեկան կոնֆիկտների դեպքում շատացել են հոգեբանին դիմելու դեպքերը. Ա. Բադալյան
- «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ընդունման հարցում բացակայում է քաղաքական կամքը. Մ. Մաթոսյան
- 2015-ի համեմատ այս տարի ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են
- Ընտանեկան ոչ բարենպաստ մթնոլորտում ապրող երեխաները վարքային լուրջ դժվարություններ են ունենում. Միրա Անտոնյան
- Զ. Հովհաննիսյան. Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- ՀԿ ներկայացուցիչ. Եթե լինի «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, բռնության հետևանքով մահվան դեպքերը կնվազեն