Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված. ՉԻ
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն , տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը մտադիր է «Ռոստելեկոմ» ընկերության իր նախկին գործընկերներին տեղավորել բարձր պաշտոնների: Հայկ Ֆարամազյանին՝ ՊԵԿ-ում վարչության պետ դարձնել, Արա Յաղջյանին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական:
«Չորրորդ իշխանությունը»-ը գրել է. «Հա, բայց լրատվամիջոցներն ինչո՞ւ են իրար խառնվել: Կարևորը, որ Վահան Մարտիրոսյանն ու Հայկ Ֆարամազյանը մայր ու աղջիկ չեն, իսկ կառավարությունն էլ դպրոց չէ: Իսկ Կարեն Կարապետյանը միայն մայր ու աղջկա՝ նույն դպրոցում աշխատելն էր անթույլատրելի համարել:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պետական մարմիններն առաջիկայում մտադիր են փոխել կապի օպերատորին և օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, ապա դա նույնպես հասկանալի է: Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնող են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում