Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում. «Ժամանակ»
«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում։ Ամիսներ առաջ, երբ «ՕԵԿ»-ը դարձավ Հայկական վերածնունդ, նրան միացան մի շարք մանր ու անհայտ կուսակցություններ։ Արթուր Բաղդասարյանն էլ միավորումից բոլորին անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում։ Այժմ, երբ կուսակցությունները սկսել են կազմել համամասնական ցուցակներ, Արթուր Բաղդասարյանին միացած ուժերը հայտնաբերել են, որ իրենց անունները տեղ չեն գտնել անցողիկ տեղերում։
«Վերաբերմունքը զայրույթ է առաջացրել և միավորված կուսակցությունները քննարկում են անտահերթ համագումար հրավիրելու և «Հայկական վերածնունդի» նոր նախագահ ընտրելու հարցը։ Նրանք վստահ են, որ իրենք թվաքանակով շատ են, իսկ ՕԵԿ-ը մեկն է, հետևաբար համագումարին իրենց ձայնը վճռորոշ կարող է լինել։ Որքան էլ զավեշտալի է, ՀՎԿ-ին միացած կուսակցությունները ուզում են կուսակցության նախագահ առաջադրել ռուսամետ հայացքներով հայտնի, մի քանի անգամ սեքս սկանդալի կենտրոնում հայտնված Ռոբերտ Ահարոնյանին»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում