Ցուցադրվելու են ապրիլյան մարտերի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքները
Նոյեմբերի 4-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում տեղի կունենա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանած տարիների ընթացքում արված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Այս մասին տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:
«Մի պատմություն՝ իմ ու քո մասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես կգան «Լեռնապար» ազգագրական երգի, պարի խումբը, կհնչեն երաժշտական կատարումներ, ասմունքով հանդես կգան Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, հերոս Ադամի ընկերները: Ցուցահանդեսի հանձնակատարն է Անի Հայկազուն Գրիգորյանը:
20-ամյա Ադամ Սահակյանը զոհվել է այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Ապրիլի 13-ին տեղի է ունեցել Ադամ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում:
2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Ադամը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան