Անդեր Էրրերա. «Ես անգլիացի չեմ, Մանչեսթերից չեմ, բայց սիրում եմ իմ թիմը»
Կիսապաշտպան Անդեր Էրրերան հույս է հայտնել, որ իր ներկայությունը «Մանչեսթեր Յունայթեդում» հնարավորինս երկար կտևի։
«Նման խաղերն ինձ դուր են գալիս։ Լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը և իմանալով սեփական ակումբի պատմությունը՝ պետք է հարգես այնպիսի խաղերը, որոնք ուրախացնում են ֆանատներին։
Ես անգլիացի չեմ, Մանչեսթերից չեմ, սակայն սիրում եմ իմ թիմը և հաճույք զգում «ՄՅու»-ում իմ ներկայությունից։ Ես չեմ ուզում ուղղակի հերթական խաղացողը լինել։ Ցանկանում եմ ցուցադրել, որ շատ երջանիկ եմ այստեղ, որ ձգտում եմ հնարավորինս երկար մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։
Անցած մրցաշրջանում պարտվեցինք անընդմեջ 2-3 խաղում, սակայն «Չելսիի» հետ հաջորդ խաղում տրիբունաներում մթնոլորտը լավագույնն էր։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները միշտ թիմի հետ են, և բոլոր թիմերը չէ, որ կարող են հպարտանալ իրենց ֆանատներով»,- Էրրերայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում