Անչելոտտի. «Լեյպցիգը» «Բավարիայի» գլխավոր մրցակիցն է»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, որ «Լեյպցիգը» խաղային գերազանց կարգապահություն ու ինտենսիվություն ունեցող թիմ է։ 57-ամյա մասնագետի խոսքերով՝ հենց «Լեյպցիգն» է ներկա պահին «Բավարիայի» գլխավոր մրցակիցը։
«Լեյպցիգը» խաղային գերազանց կարգապահություն ու ինտենսիվություն է ցուցադրում,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նրանք արժանի են մրցաշարային աղյուսակում այն տեղին, որն զբաղեցնում են։ Ներկա պահին «Լեյպցիգը» «Բավարիայի» գլխավոր մրցակիցն է»։
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Լեյպցիգն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր։ Այդ թիմը Բունդեսլիգայի առաջատարից՝ «Բավարիայից» հետ է մնում 2 միավորով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում