Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը
Ամերիկացի գրող, հեղինակ-կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյանի մրցանակի արժանանալուց միայն երկու շաբաթ անց է մեկնաբանել պարգևատրումն ու հայտարարել, որ ընդունում է մրցանակը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո նա շարունակել է ակտիվ ելույթները, բայց ոչ մի անգամ չի խոսել իր մրցանակ մասին: Շվեդական ակադեմիային չէր հաջողվել զանգահարել Բոբ Դիլանին:
«Նոբելյան մրցանակի մասին նորությունը ինձ զրկել էր խոսելու ունակությունից»,- ասել է նա՝ այս շաբաթ զանգահարելով Շվեդական ակադեմիա:
«Ընդունո՞ւմ եմ ես մրցանակը: Իհարկե»,- վստահեցրել է նա և ասել, որ շատ պատվաբեր մրցանակ է:
Daily Telegraph-ին տված հարցազրույցում Բոբ Դիլանը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը:
Նա նշել է. «Դժվար է հավատալ, որ դարձել եմ Նոբելյան մրցանակակիր»:
Հարակից հրապարակումներ`
- Բոբ Դիլանը շարունակում է լռել Նոբելյան մրցանակի մասին
- Շվեդական ակադեմիան դեռ չի կարողացել հայտնել Բոբ Դիլանին, որ Նոբելյան մրցանակակիր է
- Բոբ Դիլանը՝ գրականության Նոբելյան մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան