Մանչեսթերյան ակումբները նախապատրաստում են Սուարեսի ռեկորդային տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում են պայքարի մեջ մտնել «Բարսելոնի» ռմբարկու Լուիս Սուարեսի համար։
«Ոսկե խաղակոշիկի» տիրակալն անցած մրցաշրջանի արդյունքներով լրջորեն հետաքրքրել է մանչեսթերյան ակումբներին, որոնք հսկայական գումարներ են պատրաստում, որպեսզի Սուարեսին վերադարձնեն Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, «Սիթին» Սուարեսին դիտարկում է որպես Սերխիո Ագուերոյի հնարավոր փոխարինողի, քանի որ արգենտինացի ֆուտբոլիստը վերջին ժամանակներս չի վայելում գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վստահությունը։
Լուիսին նաև «Մանչեսթեր Յունայթեդն» է հետևում։ Այդ ակումբը պատրաստ է հերթական անգամ գերազանցել տրանսֆերային ռեկորդը՝ «Բարսելոնի» ֆուտբոլիստի համար վճարելով 135 մլն ֆունտ ստեռլինգ։ Վերջին ժամանակներս Զլատան Իբրահիմովիչը չի դրսևորում իր ռմբարկուական որակները, իսկ «կարմիր սատանաներին» կայուն գոլ խփող է պետք։
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Սուարեսը կատալոնյան թիմի կազմում անցկացրել է 13 խաղ ու խփել 10 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում