Մոուրինյոյի փիլիսոփայությունը. «Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4 հաշվով, քան 4 անգամ` 0:1 հաշվով»
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ու լրագրողները չեն կարողանում մոռանալ թիմի` 0:4 հաշվով կրած պարտությունը «Չելսիից» և մամուլի ասուլիսների ժամանակ շարունակ անդրադառնում են այս թեմային:
Ինչպես տեղեկացում է «Eorosport»-ը, պորտուգալացի մասնագետը փիլիսոփայորեն է մոտենում հարցին:
«Գիտեք, վերջին 7 հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» միայն մեկ պարտություն է կրել: Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4 հաշվով, քան 4 անգամ` 0:1 հաշվով»,- նշել է Յուրահատուկը:
Այն հարցին, թե չի՞ հոգնում արդյոք խաղադաշտում 34-ամյա Մայքլ Կերիկը, Մոուրինյոն պատասխանել է` համեմատական անցկացնելով:
«5 տարի անց Լիոնել Մեսսին կդառնա 34 տարեկան: Այդ ժամանակ բոլորս կսկսենք արտասվել»,- ասել է Մոուն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում